Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)

Հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության վերջին տուրում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ռուժոմբերոկի» դեմ տնային խաղում։ Չեմպիոն «Սլովանի» կազմում Բարսեղյանը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1: «Սլովանը» հաղթել է 5-1 հաշվով:

Բարսեղյանն առաջնության ավարտել է 13 գոլով և 11 գոլային փոխանցումով, այս ցուցանիշները լավագույնն են Սլովակիայի ավարտված առաջնությունում:

«Սլովանը» 73 միավորով է ավարտել մրցաշրջանը:

 

Share This