Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել Հայ֊ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը.Կ.Պողոսյան
Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել Հայ֊ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը։
2020թ 44֊օրյա նոյեմբերի 9֊ի խայտառակ պայմանագրից հետո, շփման գծի ողջ հատվածի ամենավտանգավոր մասերում տեղակայվել էին նման հենակետեր, որոնց նպատակն էր զսպել ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, ծախսվել էր ավելի քան 2 մլդ ռուսական ռուբլի, չնայած որ փաշինյանը մշտապես խուսանավել էր այս հենակետերին իրավաբանական կարգավիճակ տալ։
Սակայն, ադրբեջանական շահերի պաշտպան փաշինյանի վերջին Մոսկովյան այցի ժամանակ պահանջ էր ներկայացվել դրանք ապամոնտաժելու։
Ի դեպ, ռուսական ՍԶ հեռացումը Հայաստանի հարավից անհանգստություն է առաջացրել նաև իրանական կողմում, քանի որ ռուսական ներկայությունը թույլ չէր տալիս մեկուսացնել հայ֊իրանական ցամաքային կապը, իսկ փաշինյանի նման քայլը այլևս կասկածի տակ է դնում այն։
Սա հերթական ապացույցն է այն բանի, որ փաշինյանի պաշտոնավարումը չափազանց վտանգավոր է ՀՀ համար և կրկնում է բոլոր այն գործողությունները ինչի արդյունքում կորցրեցինք Արցախի Հանրապետությունը
Հ.Գ
Լուսանկարները Երասխի հատվածից, մինչ ապամոնտաժումը և ապամոնտաժված
