Ավտոերթը հասել է Վահրամաբերդ, մասնակիցները եկեղեցում աղոթք են անում

Ինչպես արդեն գրել ենք, մայիսի 12-ին, 12։30-ին Գյումրիի կենտրոնական հրապարակից ավտոերթը դեպի Մարմաշեն մեկնարկեց,որին պիտի հաջորդի   միասնական երթ դեպի Երևան՝ հանրահավաքի։

Նշենք, որ երթի ընթացքում արդեն իսկ ակցիայի մասնակիցներին  ողջունում էին մի շարք քաղաքացիներ եւ վարորդներ՝ ազդանշան տալով։

Մասնակիցներն արդեն հասել են Վահրամաբերդ,4-րդ դարի հինավուրց եկեղեցում աղոթք են հղում առ Աստված, որից հետո կրկին կվերադառնան Գյումրի՝ նոր աղոթք հնչեցնելու Յոթ Վերքում, եւ Աստծո օրհնությամբ ուղևորվելու են Երևան։

Share This