Անհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» Մադրիդում 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային» եւ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Հանդիպումը դրամատիկ ընթացք ու հատկապես ավարտ ունեցավ. Խաղի հաշիվը հյուրերի կազմում 68-րդ րոպեին բացեց կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը։

81-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ 34-ամյա իսպանացի հարձակվող Խոսելուն, որը նախ 88-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, ապա խաղի հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին առաջ մղեց մադրիդցիների։

Այսպիսով, «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Հանդիպման գոլերը` տեսանյութում

 

Share This