Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է մայիսի 9-ին նախատեսված իր այցը Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ թուրք պաշտոնյային հղումով։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Անկարան շուտով կհայտարարի Թուրքիայի ղեկավարի պաշտոնական այցի նոր ժամկետի մասին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը «ցեղասպանություն է իրականացնում» Գազայում։

Share This