Մինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատել

Ապրիլի 25-ին Համաբելառուսական Ժողովրդական Ժողովը (ՀԺՀ) հաստատել է հանրապետության նոր ռազմական դոկտրինը, որում նշվում է նրա տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պատվիրակները հավանություն են տվել նաև հանդիպմանը ներկայացված ազգային անվտանգության հայեցակարգին։

Նոր դոկտրինի համաձայն՝ Բելառուսը մտադիր է ամրապնդել իր անվտանգությունը Միութենական պետության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև նպաստել ռազմական բաղադրիչի զարգացմանը։

Մինսկը նշել է, որ դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, սակայն պատրաստակամություն է հայտնել երկխոսել Արևմուտքի հետ՝ դադարեցնելու ագրեսիան հանրապետության դեմ։ Ռուսական միջուկային զենքը դոկտրինում նշված է՝ որպես պոտենցիալ հակառակորդներին զսպելու գործիք:

Ազգային անվտանգության նոր հայեցակարգը սահմանում է Բելառուսին սպառնացող հիմնական սպառնալիքները՝ ահաբեկչական հարձակումներ, ծայրահեղականություն, հարձակումներ երկրի ինքնիշխանության վրա և դրա դեմ պատժամիջոցների կիրառում։ Հայեցակարգում բելառուս ժողովուրդը նշված է՝ որպես եզակի պատմական համայնք, որը պետք է պաշտպանված լինի:

Share This