Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում իսրայելական տանկեր են գրավել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում առգրավել են իսրայելական տանկեր: Նավի վրա վայրէջք են կատարել հատուկ ջոկատայինները։

Առևանգված MSC ARIES նավը կրում է պորտուգալական դրոշ, բայց կապված է Zodiac խմբի հետ, որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Էյել Օֆերին:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն հեռավորության վրա։ Բրիտանական իշխանությունները դա անվանել են «տարածաշրջանային գրավում»:

Նավը ԱՄԷ-ից ուղեւորվում էր Հնդկաստան։ Պաշտոնական Թեհրանը դեռ չի մեկնաբանել լցանավի առգրավումը։

Share This