«Սենց չի մնա. հաստատ մի դուռ կբացվի». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նարեկ Մալյանի գործով իրականացվող դատական նիստին` գրել է.

«Այսօրվա ամփոփումը՝ նախ, չգիտես ինչու, որոշվեց դատական նիստը շարունակել դռնփակ։ Իսկ դռնփակ դատական նիստում որոշվեց հաջորդ նիստն անցկացնել դռնբաց…

Ոնց ասում են՝ «սենց չի մնա. հաստատ մի դուռ կբացվի»»։
Ավելի վաղ` երեկվա դատական նիստի ավարտից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը այցեցել է «Վարդաշեն» ՔԿՀ ու տեսակցել  քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին։

Դատարանում տեղի ունեցածը փաստաբանը որակում է որպես խայտառակ միջադեպ, որի մասին խոսել է Մալյանի հետ։

«Նարեկ Մալյանն ասաց, եթե դատական նիստի հրապարակայնությունն ապահովելու է նույն պայմաններով, ինքը մասնակցելու է նիստին ու շարունակելու է վերջին խոսքը։ Ես հիշեցնեմ, որ Մալյանն իր վերջին խոսքը սկսելիս ասաց՝ կարևոր բաներ է ասելու։ Ես տեղյակ չէի՝ ինչի մասին է խոսելու։ Տեղեկացա, և իսկապես նաև  իմ անունից եմ հաստատում, որ կարևոր նշանակության հանգամանք է, որի մասին նա դեռ չի խոսել։ Այն ուղղակիորեն վերաբերում է այս խայտառակ քաղաքական հետապնդմանը` քրեական գործի տեսքով: Մալյանն իսկապես շատ կարևոր բաներ ունի ասելու»,-ասաց Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Մալյանը փոխանցել է՝ միջադեպի հետ կապված շատ բարկացած է. «Ասաց՝ իր կռիվը մինչև վերջ տանելու է»։

Share This