Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է զգալի նվազեցնել Ուկրաինա մատակարարվող գազի գինը
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել գազի մատակարարման և տարանցման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսին, հաղորդում է Известия-ն:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան քննարկում է Կիևի համար «կապույտ վառելիքի» գնի էական նվազեցման հնարավորությունը:
«Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանք կատարել ինչպես Ուկրաինայի տարածքով գազի տարանցման, այնպես էլ Ուկրաինային գազի մատակարարման հարցերի շուրջ, ի դեպ, գործող գնից զգալի ցածր գնով»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ չնայած Եվրոպայից գազ գնելու հնարավորության մասին Կիևի հավաստիացումներին, Ուկրաինան, փաստորեն, առայժմ նախընտրում է ռուսական վառելիքը:
«Բայց Աստված նրանց հետ՝ իրենց կեղծ հակադարձումներով: Գլխավորն այն է, որ Ուկրաինայի օգուտներն ակնհայտ են`թե՛ սպառողների, թե՛ շուկայի, թե՛ ընդհանուր առմամբ այդ երկրի տնտեսության համար»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:
