Սարդինիայում ձերբակալել են զբոսաշրջիկի, որի ճամպրուկում լողափից վերցված ավազ և քարեր են հայտնաբերվել
Սարդինիայի Կալյարի օդանավակայանում զբոսաշրջիկ է ձերբակալվել, որի -ամպրուկում 45 կիլոգրամ ավազ և քարեր են եղել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sardinia Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուղևորն իտալացի է, որը բնակվում է երկրի մյուս ծայրում: Նա թեև վճարել էր ավել բեռի համար, սակայն նրան չէր հաջողվել կղզուց դուրս բերել արտասովոր հուշանվերները:
Սարդինիայի լողափերից սպիտակ ավազ վերցնելը խստիվ արգելված է: Սահմանված կանոնները խախտողները տուգանվում են, իսկ առավելագույն պատիժը վեց տարվա ազատազրկումն է: Կլիմայի փոփոխության և զբոսաշրջիկների կողմից ավազի հափշտակման պատճառով կղզու բնահողին էրոզիայի վտանգ է սպառնում:
Նշվում է, որ զբոսաշրջիկի ուղեբեռում հայտնաբերված ավազն ու քարերը կվերադարձվեն կղզու լողափեր:
