Մինսկում կինը կացնով հարվածներ է հասցրել տաճարի պատին (տեսանյութ)
Մինսկում կին կացնով մի քանի հարվածներ է հասցրել Սուրբ Հոգու տաճարի պատին, հայտնել է Բելառուսի ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան, հաղորդում է Life.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը դուրս է եկել տաճարից, հանել է կացինն ու մի քանի անգամ հարվածել տաճարի պատին: Ականատես տղամարդուն հաջողվել է կնոջ ձեռքից վերցնել կացինը և նրան պահել մինչև ոստիկանների ժամանումը:
Նշվում է, որ կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտվելու: Իրավապահները պարզում են միջադեպի դրդապատճառները:

