ԵՄ դեսպանը չէր ծաղրում, թե Հայաստանին տրամադրելու են ոչ մահաբեր զենքեր, քանզի արևմուտքին Հայաստանը պետք է զուտ ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով

ԵՄ դեսպանը չէր ծաղրում, թե Հայաստանին տրամադրելու են ոչ մահաբեր զենքեր, քանզի արևմուտքին Հայաստանը պետք է զուտ ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով։

Արևմուտքի գերխնդիրն է տարածաշրջանը ռուսական ներկայությունից ազատելը, հետևաբար այդ ճանապարհին իրենց համար կարևոր է <<խաղաղության>> հասնելը, հետևաբար հայկական շահերի հաշվին…

Նպատակին հասնելու համար ի սկզբանե 18֊ին թավշա իշխանազավթմամբ օկուպացրեցին Հայաստանը, ապա ամբողջովին խաթարեցին ԶՈւ մարտունակությունը, 2022֊ի հոկտեմբերի 6֊ին Հայաստանից կտրեցին և 2023 սեպտեմբերին ամբողջությամբ հայաթափելու միջոցով ադրբեջանին հանձնեցին Արցախը, ինչի մասին նախօրեյին հանրայինի եթերից շատ ուղիղ հայտարարեց նաև ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանը։

Այժմ ոչ մահաբեր զինատեսակների տրամադրմամբ պետք է փորձեն հայաթափել բոլոր այն բնակավայրերը, որը կցանկանա բաքվի բռնապետը։

Սակայն, վստահ եմ, իրենց ցանկալի <<խաղաղությանը>> երբեք չեն հասնելու, քանի որ չկա հստակ կարմիր գծեր, թե արևմուտքի, և թե հայկական կառավարիչների մոտ, հետևաբար յուրաքանչյուր պարտադրված զիջման արդյունքում թշնամու ախորժակը էլ ավելի է գրգռվելու, արդյունքում Հայաստանը անընդմեջ կորցնելու է, Բաքուն պահանջելու է, իսկ ռուսական ներկայությունը ի հեճուկս արևմուտքի մնալու է, ինչպես տեղի ունեցավ Արցախում, հետևաբար ՀՀ քաղաքացին ունի հստակ երկու տարբերակ, արտագաղթել կամ պայքարել։

Share This