<<Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն <<ստիպում են>> հարգել իրենց>>. Վլադիմիր Սոլովյով

Ռուս հայտնի լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոալիքի

«Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել.

«Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է»:Խոսելով հայերի մասին՝ Սոլովյովն նշել է․«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս, որ այն մոռացության մատնվի»,- ասել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )