Էս երկրում բան էլ չի փոխվի, ըսոնք մատից փուշ հանող չեն. Բասենի բնակիչ
Բասեն (նախկին անվանումները՝ Մուսայելյան, Մեծ Քյափանակ), Գյումրիից 14 կմ է հեռու։ Գյուղում խնդիրները քիչ չեն, բայց որոշակի դրական փոփոխություններ էլ կան։AmboinNews-ի լրագրողն է եղել գյուղում, զրուցել բնակիչների հետ։
«Գյուղացու օրը խնդրեմ ըսպես կսկսվի.առավոտ 5-ից տանջանք, գիշերն էլ բերանը բաց կքնի։ Ամբողջ տարին կչարչրվինք, վարկ կվերցնենք, տարիմ լավ կեղնի տարիմ չէ։Ում ինչ պետքն է, որ գա հետաքրքրվի մեր ճակատագրով։Ով եկավ խաբեց էս խեղճ ու կրակ ժողովրդին, հմի ինչ Նիկոլն է, թե Փիլիպոսը բան չի փոխվի։Ըստեղ ընչի՞ պետություն կա, ընչի՞ երկիր կա։Ամեն մարդ իրա աթոռը պահելու մասին կմտածե»,-ասում է բնակիչներից մեկը։
Բասենի բնակիչները իշխանությունից նեղացած չեն, ասում են`մե քիչմ տեր էղնին ժողովրդին, գյուղացու մատից փուշ հանեն։
Գյուղը գազաֆիկացված չէ, գյուղի երկրորդական փողոցները ասֆալտի երես չեն տեսել։Նեղվում են, որ Փաշինյանը խոսում է ասֆալտից, որովհետև ոչ Փաշինյանի ապագան են տեսել, ոչ էլ ասֆալտ, մի բան, որ հասցրել են սեփական մաշկի վրա զգալ, դա այն է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է։
Բասենի բնակիչներն ասում են, որ գյուղում հիմնական զբաղմունք չկա, թե’ հողագործությամբ, թե’ անասնապահությամբ զբաղվելու համար էլ փող է պետք, իսկ պետությունը ամեն ինչ անում է, որ իր հպարտ քաղաքացիները լավ չապրեն։
Բասենցիներն ասում են, որ իրենք քաղաքականությունով չեն զբաղվում, իրենց հետաքրքիր չէ, թե ով կղեկավարի երկիրը։Միայն թե իրենց կյանքում մի բան փոխվի։
