Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «գանգուր մազերի ու լավ սովորելու համար»

Լրագրող Նարինե Ղալեչյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ.

«Մի քանի օր առաջ ծնողի անանուն նամակ էի հրապարակել:

Մայրը պնդում էր՝ դասընկերներից մի քանիսը, 2 տարի շարունակ նսեմացրել ու ստորացրել են որդուն: Մայրն ասում է՝ այս ընթացքում երեխան գրեթե միշտ տուն է վերադարձել  փոշոտ հագուստով, ընկճված, մի անգամ էլ թևը կոտրած: Վերջերս էլ, դպրոցում գլուխը սառը ծորակի տակ են պահել ու կոտրված ժամացույցի փողը պահանջել: Երեխան հրաժարվում էր դասի գնալ, ասում էր՝ չի մոռանա այդ տրավմաները…

Նամակի հրապարակումից հետո, արձագանքեց կրթության տեսչական մարմինը, ոստիակնությունն ու ԿԳՄՍ-ն»:

Share This