Ծանոթ չեմ եվրատեսիլյան տեսահոլովակին, չեմ տեսել․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթ չէ «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգին ու տեսահոլովակին։ Նա կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի տեսել այդ տեսահոլովակը։

Միևնույն ժամանակ, նրա համար արտառոց ոչինչ չկա, երբ «Եվրատեսիլ»-ին ներկայացվելիք տեսահոլովակը քննարկվում է։

«Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Share This