ԵՄ-ն, Նավալնիի մահվան պատճառով, նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ քրեակատարողական գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Պատժամիջոցների նախագծի համաձայն՝ այն ներառելու է 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձ։ Նշվում է, որ նրանց թվում են պաշտոնյաներ, դատավորներ, գաղութների աշխատակիցներ։ Գործակալությունը անունների ցանկ չի ներկայացնում։

Share This