Եվրոպացի քաղաքական գործիչները ինքնապահպանման բնազդ չունեն. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը կարող է իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

Կրեմլի պաշտոնյան նշել է, որ եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ Մակրոնի մոտ, լիովին բացակայում է ինքնապահպանման բնազդը։

 

«Եվրոպացի քաղաքական գործիչները ինքնապահպանման բնազդ չունեն։ Սա Ռուսաստանին պարտավորեցնում է զգոն լինել»,- ասել է Պեսկովը։

 

Share This