Նավալնու այրին՝ Եվրախորհրդարանում. Պուտինը քրեական խմբավորման առաջնորդ է
Ալեքսեյ Նավալնու այրին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և պնդել՝ Պուտինը պետք է պատասխան տա «Ալեքսեյ Նավալնիի և հրաշալի հարևան երկրի հետ տեղի ունեցածի» համար։ «Պուտինն ընդունակ է ամեն ինչի, և նրա հետ չարժե պայմանավորվել», – հայտարարել է Նավալնայան և եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ արել բանակցություններ չվարել Կրեմլի հետ ոչ Ուկրաինայի, ոչ էլ այլ հարցերով, փոխարենը՝ հետաքննել Պուտինի և նրա մերձավոր շրջապատի գործունեությունն ու ֆինանսական հոսքերը։
