Այվազովկսու «Լուսնային գիշեր» կտավը կհանվի աճուրդի
Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» կտավը կհանվի աճուրդի։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փորձագետներն այն գնահատում են 100 մլն ռուբլի։
Աճուրդը կազմակերպում է Մոսկվայի աճուրդների տունը։ Աճուրդները կկայանան փետրվարի 18-ին։ Հավաքորդներին կառաջարկեն ավելի քան 130 լոտ, այդ թվում Իլյա Ռեպինի, Վասիլի Վերեշչագինի, Կոնստանտին Կորովինի, Բորիս Կուստոդիեւի եւ Նիկոլայ Ռերիխի գործերը։
2020թ. Այվազովսկու «Նեապոլիտանական ծոցը» կտավը Sotheby’s աճուրդում վաճառվել է 2,9 մլն դոլարով։ Կտավը աճուրդների թոփ-լոտն էր։ Վերջնական արժեքը մոտ կրկնակի գերազանցել էր մեկնարկայինը։ Ավելի վաղ՝ 2012թ., նույն աճուրդների տունը գտել էր գնորդի Այվազովսկու «Տեսարան Կոստանդնուպոլսից եւ Բոսֆորից» կտավի համար։ Կտավի համար վճարվել է 5,2 մլն դոլար։
