ՔՊ-ական իշխանությունը Գետքի գյուղապետին պաշտոնանկ է արել հարցազրույց տալու համար
ՔՊ-ական իշխանությունը Գետքի գյուղապետին պաշտոնանկ է արել հարցազրույց տալու համար
Մեկ շաբաթ առաջ Oragir.News-ը Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի խնդիրներին էր անդրադարձել։Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Աշոտ Շաբոյանը խոսելով գյուղի խնդիրներից մասնավորապես ասել էր, որ.
«Մեր գյուղի ամենամեծ խնդիրը կապված է գազաֆիկացման և ոռոգման ջրի հետ։ Սոցիալական խնդիրներ են, որի պատճառով մարդիկ կարող են լքել գյուղը»։
Անկուսակցական գյուղապետը ըստ էության իր գյուղի խնդիրներն է ներկայացրել, որի մասին բոլորը գիտեն, նույնիսկ Ախուրյան խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար մասնագիտությամբ բժիշկ Զավեն Մանուկյանը։
Հարցազրույցից ժամեր անց, գյուղապետը նկատողություն ստացել, օրեր անց էլ արդեն Աշոտ Շաբոյանին ստիպել են դիմում գրել։Մարզային իշխանությանը վրդովվեցրել է նյութում տեղ գտած այն միտքը, որը պաշտոնական կայքից է վերցրած(տես Վիքիպեդիա), թե սահմանամերձ Գետքը Թուրքիայի սահմանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։
Գետքի գյուղապետը հարցազրույցի ընթացքում խոսելով սահմանամերձ գյուղերի դպրոցների օպտիմալացմանը, ասել էր, որ
«Էսօրվա դրությամբ խոսք կա, որ դպրոցը պիտի միացնեն հարևան գյուղի դպրոցին, եթե էդ միացումը եղավ, ավելի շատ մարդ գյուղից կգնա»։ Ամիսներ առաջ
Գետք գյուղի բնակիչների բողոքի ակցիա էին կազմակերպել, ովքեր չէին հասկանում, թե 72 աշակերտ ունեցող, յուրահատուկ պայմաններով՝ հիմնանորոգված, արևակայանով, կարգին սպորտդահլիճով դպրոցը փակելն ու Երազգավորսին միացնելը ինչ իմաստ ունի։ Ստացվում է, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում նույնիսկ խնդիրների մասին բարձրաձայնելը կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ։
Հարկ է նշել, որ Աշոտ Շաբոյանը անկուսակցական է, արդեն 7 ամիս է ինչ գյուղապետ է աշխատել, գյուղացիները գոհ են, ասում են սրտացավ ու բարեխիղճ մարդ է, բայց նաև չեն հասկանում մարզային իշխանությունների պահվածքը։
Նշենք նաև, որ երբ ՔՊ-ն Ախուրյանում զավթեց իշխանությունը կամաց-կամաց ազատում էր ոչ ՔՊ-ական գյուղապետերին։
