ՔՊ-ականներն նախընտրական եռուզեռի մեջ են
AmbionNews-ի աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնում է արտահերթ ընտրությունների։
Գյումրիում սնկի նման աճում են ՔՊ-ի գրասենյակները, ընդ որում, դրանք այն հատվածներում են բացվում, որտեղ գտնվում են իշխանության չսիրած «նախկինների» կուսակցությունների գրասենյակը։
Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց է բացվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։
Նոր սահմանադրության քննարկումների ֆոնին ՔՊ-ականներն նախընտրական եռուզեռի մեջ են, տարածքներ են փնտրում, որ սահմանադրական հանրաքվեի համար նախընտրական շտաբներ բացեն։
ՔՊ-ականները Գյումրիի ՆԺդեհի պողոտայում տարածք են վարձակալել։Ըստ մեր աղբյուրի տարածքի սեփականատիրոջն ասել են, որ ընդամենը 4 ամսով է պետք։Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Փաշինյանը փորձում է առաջիկա 4 ամսում կյանքի կոչել Սահմանադրության փոփոխությունը։
