Իսպանիայում տեղի է ունեցել բռնապետ Ֆրանկոյի աճյունի վերահուղարկավորումը
Իսպանացի բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունը վերջինիս հանդիսավոր հուղարկավորությունից 44 տարի անց հսկայական դամբարանից տեղափոխվել է համեստ գերեզմանատուն:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, հինգշաբթի տեղի ունեցած տեղափոխությունը սոցիալիստական կառավարության երկարատև պահանջի կատարման վերջնական փուլն էր: Սոցիալիստների պնդմամբ՝ Իսպանիան չպետք է փառաբանի ֆաշիստին, որը երկիրը կառավարել է մոտ 4 տասնամյակ:
Ֆրանկոյի ընտանիքի անդամները փորձում էին թույլ չտալ վերահուղարկավորման գործընթացը դատական գործընթացների միջոցով, սակայն՝ ապարդյուն:
