Ջրմուղագործը լոգասենյակում ոսկորների կույտ է հայտնաբերել

Անգլիայում ջրմուղագործը հաճախորդի լոգարանի տակ ոսկորների կույտ է հայտնաբերել, գրում է Independent-ը։

Ջոնաթան Բրեթսի խոսքով՝ 200 տարի առաջ կառուցված տանը լոգարան էր վերանորոգում, երբ հատակն ապամոնտաժելիս հայտնաբերել է 20 ոսկորներից կազմված մի կույտ։

«Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ սա մարդ է, թե կենդանի», – սոցցանցերում հարցրել է նա հետևորդներին՝ հրապարակելով լուսանկարներ:

Ավելի ուշ Ջոնաթանը ոսկորների կողքին հայտնաբերել է գինու կոտրված բաժակ, մարմար և այլ արտեֆակտներ: Բեթսը նաև հավելել է, որ խորհրդակցել է մասնագետների հետ և եկել այն եզրակացության, որ դրանք խոզի ոսկորներ են։

«Մարդիկ կենդանիների ոսկորներ էին թաղում չար ոգիներին վանելու համար։ Տան տերերն ինձ ասացին, որ դիմացը խոզաբուծական ֆերմա է եղել»,- բացատրել է նա։

Share This