Կառավարության համար կարեւորը շահառուներն են, ոչ թե աշխատատեղերը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործադիր իշխանությունը պետք է կարողանա իր նախաձեռնած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական լեզվով, այլ նաեւ ժողովրդին հասկանալի, առօրյա լեզվով։ Ակնհայտ է, որ վարչապետի հայտարարության համար հիմք է հանդիսացել Գյումրու ծերերի տուն-ինտերնատի փակման լուրերի շուրջ ստեղծված աղմուկը։ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ խոսքը ոչ թե խնամքի հաստատությունների փակման, կամ խնամքի ծառայությունների չմատուցման, այլ դրանք վերապատվիրակմանն է առնչվում։ Ընդ որում այդ ծառայությունները մրցույթով իրականացնելու են մասնավոր բարեգործական կազմակերպությունները։ Սա նշանակում է, որ ֆինանսավորումը իրականացնում է պետությունը, այն մասնավոր բարեգործական կազմակերպությանը, որը հաղթել է մրցույթում։ Արդեն անդրադառնալով Գյումրու գիշերօթիկի փակման հետ կապված խնդրին, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Նա ասաց, որ իրենց համար կարեւորը ոչ թե աշխատատեղերը պահպանելն է, այլ շահառուների, կոնկրետ դեպքում երեխաների շահերի պաշտպանությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (4 )