Իրավիճակը Մերձավոր Արևելքում սպառնում է Ուկրաինային. Wall Street Journal

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնում Ուկրաինայի համար, գրում է The Wall Street Journal-ը։

«Քանի որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության երրորդ տարվան, նրա իշխանությունները պայքարում են նոր ճակատում՝ նրանք փորձում են պահել իրենց դաշնակիցների ուշադրությունը»,- ասվում է նյութում։

Հրապարակման հեղինակները նշել են, որ Արևմուտքի ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Մերձավոր Արևելքի հակամարտությունների վրա, մասնավորապես՝ Իսրայելի պատերազմը Համասի հետ և Եմենում հուսիթիների հետ առճակատումը։

Այս իրադարձությունների ֆոնին, ընդգծում են դիտորդները, Ուկրաինան զրկված է ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական աջակցությունից։ Նրան ԱՄՆ-ից մինչև 60 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու առաջարկը դեռ չի անցել ամերիկյան Կոնգրեսին։ Եվ ԵՄ առաջնորդները նույնպես անհաջող փորձում են հաստատել առաջիկա 4 տարիների ընթացքում Ուկրաինային ավելի քան 50 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելը։

Share This