Քաղցկեղի երտասարդացման և հայտնաբերման դեպքերի աճ կա, սակայն մահացության թիվը նվազել է․ նախարար
«Մենք ամեն տարի ավելի շատ դեպքեր ենք հայտնաբերում և այս քաղաքականության շնորհիվ է, որ կկարողանանք նվազեցնել մահացածության բեռը»։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով չարորակ նորագոյացություններով հիվանդացության դեպքերի աճի հարցին։
Նա նշեց, որ չարորակ նորագոյություններից հիվանդության մասնաբաժնի աճ կա ամբողջ աշխարհում։ Բայց որ ամենացտանգավորն է՝ հիվանդության երիտասարդացման տենդեց կա։
«Մեր նպատակն ու քաղաքականությունն է սկրինինգները, մինչև այդ՝ ռիսկի ֆակտորների նվազեցումը, որովհետև ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդանալու ռիսկը մեծանում է մարդու վարքից ելնելով»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը։ Մասնավորապես՝ 2022 թվականին առաջին անգամ հայտնաբբերված դեպքերի թիվը աճել է 10,5%-ով, իսկ մահացությունը նվազել է 3,4%-ով։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3%-ով, իսկ մահացությունը նվազել է 0,5%-ով։
2023 թվականին շարունակվել է 2021 թվականից մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը` ընդգրկելով Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ մարզերը: Կատարվել է 26.238 հետազոտություն, 1584 կին ուղեգրվել է լրացուցիչ անվճար հետազոտությունների, 261-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ծրագրի նպատակն է կայունացնել և տարեկան առնվազն 1,5%-ով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահացությունը:
