«Դժոխքի դարպասներ». երբեք այսքան վտանգավոր չի եղել Արևելյան ճակատում, ռուսական բանակը առաջ է շարժվում. NYT

«Դժոխքի դարպասներ». երբեք այսքան վտանգավոր չի եղել Արևելյան ճակատում, ռուսական բանակը առաջ է շարժվում: Այս մասին գրում է The New York Times-ը` հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի զինվորականներին: Ըստ լրատվամիջոցի.
Ուկրաինական ուժերը մեծ կորուստներ են կրում: «Վերջին ամիսներին գրեթե բոլորը վիրավորվել են կամ հրաշքով փախել են»,- ասում են զինվորները:
117-րդ բրիգադի հետախուզության հրամանատարն ասել է, որ սպառազինությունը բավական է, բայց ուկրաինական զինված ուժերը բավականաչափ մարդ չունեն:
Ուկրաինայի զինված ուժերը հաճախ հրետանու փոխարեն անօդաչու սարքեր են օգտագործում, քանի որ ավելի ու ավելի քիչ են արկերը: Բայց մի քանի անօդաչու թռչող սարքերից միայն մեկն է հարվածում թիրախին, և շատերը կորչում են հակառակորդի միջամտության պատճառով:
Ռուսաստանի կողմից կամիկաձե FPV անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործումը ուկրաինական զինված ուժերին ստիպում է հրաժարվել իրենց սարքավորումներից և գործել ոտքով:

Share This