Տեխասում ավելի քան 20 մարդ տուժել է հյուրանոցում գազի պայթյունից (Տեսանյութ)

Տեխասում ավելի քան 20 մարդ տուժել է հյուրանոցում գազի պայթյունից: Պայթյունը տեղի է ունեցել Sandman հյուրանոցում։ Դեպքի վայրից կադրերը ցույց են տալիս, որ շենքի առաջին երկու հարկերը լրջորեն վնասվել են։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, չորս հոգի ծանր վնասվածքներ են ստացել։ Մինչ պայթյունը բնական գազի հոտ է զգացվել, ապա հյուրանոցի ողջ երկրորդ հարկը լցվել է փոշով ու ծխով։ Պայթյունը քանդել է աստիճաններից մեկը, ուստի նա և մյուսները ստիպված են եղել ցած նետվել՝ շենքից դուրս գալու համար։

Share This