Մբապեն համաձայնության է եկել «Ռեալ» տեղափոխվելու հարցով․ աղբյուր
Footmercato կայքը հայտնել է, որ Ֆրնանսիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ և ամռանը կմիանա նրանց:
Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Մբապեն, ըստ տեղեկությունների, դժգոհ է, որ Los Blancos-ը վերջնաժամկետ է սահմանել իր համար և պատրաստվում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նրան ձեռք բերելու ֆավորիտը «Լիվերպուլն» է:
