Ռոնալդուն առանձնատուն է գնել Ջումեյրա Բեյ կղզում

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անշարժ գույք է գնել Դուբայի Ջումեյրա Բեյ կղզում, հաղորդում է Record.pt-ն՝ հղում անելով  Bloomberg Linea-ին։

Առանձնատան գինը չի նշվում, սակայն «Միլիարդատերերի կղզի» անվանումով հայտնի Ջումեյրա Բեյում անշարժ գույքի գինը սկսվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարից։

Ռոնալդուն 2022թ․ հունվարից է հանդես գալիս «Ալ Նասրում», որի կազմում անցկացրած 44 խաղում խփել է 38 գոլ։

Share This