Ռուսական «Լանցետ» անօդաչուների նոր տեսակը ծայրահեղ մտահոգություններ է առաջացրել Ուկրաինայում (Տեսանյութ)
Ռուսական «Լանցետ» անօդաչուների նոր մոդիֆիկացիան, որը նախատեսված է «երամային» հարձակումների համար, եւ վերահսկվում է նեյրոնային ցանցի կողմից, ծայրահեղ մտահոգություններ է առաջացրել Ուկրաինայում:
Ռուսաստանը կարող է սկսել օգտագործել անօդաչու թռչող սարքի «երամային» հարվածների տեխնոլոգիան, հայտարարել է հայտնի ուկրաինացի կամավոր Մարիա Բեռլինսկայան. սա մեծ սպառնալիք է Ուկրաինայի զինված ուժերի համար։
«Երբ հազարավոր անօդաչու թռչող սարքեր թռնեն մեզ վրա, մենք մի քանի շաբաթվա ընթացքում նահանջելու ենք տասնյակ կիլոմետրեր», – ասել է Բեռլինսկայան: Եւ սա ամենեւին էլ միակ նման կարծիքը չէ:
«Լանցետ»-ների այս նոր նմուշները տեղակայված են կոնտեյներներում, ինչը հարմար է ինչպես արտադրության, տեղափոխման, այնպես էլ կիրառման համար: Միաժամանակ տասնյակ կոնտեյներներից կարող են արձակվել քառապատիկ ավել անօդաչուներ, որոնցից յուրաքանչյուրի բոլոր գործողությունենրը` թռիչքից սկսած մինչեւ թիրախի ընտրությունն ու հարվածը կառավարում է նեյրոցանցը: Իսկ դա նշանակում է խոցումների առնվազն 90 տոկոսանոց ճշգրտություն: Թե մարտադաշտում դա ինչ կնշանակի, կարելի է կռահել:
