Պերուացի շամանները Պուտինի և Բայդենի նկարներով 2024թ. սպասելիքների մասին գուշակություններ են արել (Տեսանյութ)
Պերուի տարբեր մասերից 14 շամաններ հավաքվել էին Լիմայի սուրբ բլրի վրա՝ ծեսեր կատարելու համաշխարհային առաջնորդների նկարներով և նայելու ապագային: Արարողության ընթացքում նրանք կոկայի տերևներ ու ծաղկաթերթեր են սփռել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Արգենտինայի նախագահների պատկերներով պաստառների վրա։ Նրանց կանխատեսումների համաձայն՝ Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Մայլիին դժվար տարի է սպասվում։ «Մայլին վատ սկսեց և վատ կավարտի: Ժողովրդի հետ չկառավարելը վատ է, և դա կավարտվի ճգնաժամով»,- կանխատեսել է շամաններից մեկը։
Բացի այդ, շամանները նշել են, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը դեռ բավականին ժամանակ կպահանջի։
