Կիևում ոչնչացվել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ստորաբաժանումը. ուկրաինական ակտիվիստ

Այսօր Ուկրաինային հասցված հրթիռային հարվածներն ամենամասշտաբայիններից էին ողջ պատերազմի ընթացքում: Ուկրաինական կողմը հայտնել է 110 հրթիռի մասին, թեեւ ռուսական կողմն ակնարկում է մոտ 150-ի: Գումարած անօդաչուները, որոնց թիվ չի հայտնվում, բայց շատ-շատ են եղել:

Կան նաեւ նախնական տվյալներ առնվազն 80 պայթյունների մասին: Չհաշված, որ որոշ դեպքերում ֆիքսվել է, թե ինչպես են ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռները շեղվել` հարվածելով բնակելի շենքերի: Մնացած դեպքերում հիմնականում թիրախավորնել են արդյունաբերական, հատկապես` ռազմական արդյունաբերական օբյեկտներ:

Միեւնույն ժամանակ, ուկրաինացի քաղաքական ակտիվիստ Դմիտրի Վասիլեցը հայտնում է, որ Կիևում ոչնչացվել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ստորաբաժանումը։ «ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը նույնպես խոցվել են Բորիսպիլի օդանավակայանի տարածքում»,- ասել է Վասիլեցը։

Share This