Ռուսական ավիացիան մասշտաբային հրթիռային հարձակում է իրականացնում

Ավելի վաղ հայտնի էր, որ ռուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական մի շարք շրջաններում:

Եվ ահա, ռազմական աղբյուրները հայտնում են նոր մասշտաբային հարվածների մասին: Այս անգամ գործում է ռուսական ստրատեգիական ավիացիան: Միեւնույն ժամանակ, օդ են բարձրացել նաեւ ՄիԳ-31 ինքնաթիռներ` «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով:
Արդեն իսկ մի շարք նոր պայթյուններ են որոտացել Խարկովում, հայտնում են քաղաքային իշխանությունները: Նաեւ կան տվյալներ Դնեպրոպետրովսկում եւ Միրգորոդում պայթյունների մասին։

Ամբողջ Ուկրաինայում օդային հարվածների ազդանշաններ են հնչում: Հրթիռներ են թռչում են Չերկասիով դեպի Վիննիցայի շրջան: Նաև, ըստ ուկրաինական աղբյուրների, բազմաթիվ հրթիռներ են ուղղվում դեպի Կիև և Կիևի շրջան։

 

Share This