Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարումը «արհեստականորեն ձգձգում է» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները. Ալիևի ներկայացուցիչ

Փարիզի կողմից Երևանին «մահաբեր զենքի մատակարարումը ապակայունացնում և խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Այս մասին Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Դա հրահրում է նոր ռազմական հակամարտություններ, սպառազինությունների անիմաստ մրցավազք և արհեստականորեն ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները», – ասել է նա։
Share This