2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորված Նարեկ Պողոսյանը պարգևատրվեց

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը»։

Share This