The National. Ռուսաստանը գնում է դեպի հաղթանակ Ուկրաինայում. Բրիտանիայի բարձրաստիճան գեներալ
The National-ը փոխանցել է Բրիտանիայի ամենաբարձրաստիճան նախկին սպաներից մեկի` գեներալ սըր Ռիչարդ Բարոնսի խոսքը, ըստ որի` Ռուսաստանը գնում է դեպի հաղթանակ Ուկրաինայում: «Նախաձեռնությունը միանշանակ անցել է ռուսներին»,- մանրամասնել է գեներալը:
Երկար հարցազրույցում սըր Ռիչարդ Բարոնսն ասել է, որ ուկրաինական զինված ուժերին «բան չի մնացել իրենց պահարաններում»` ամառային ծանր հակահարձակումից հետո։
«Համակցվել են Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման ձախողում՝ թեկուզ նվազագույն նպատակներին հասնելու համար, հետո ԱՄՆ քաղաքականության, իսկ այժմ՝ Ուկրաինային աջակցելու ԵՄ քաղաքականության լուրջ տատանումները։ Պուտինի շատ ավելի վստահ լինելու պատճառն այն է, որ նա չի պարտվում այս պատերազմում։ Ռուսաստանը հաղթում է»,- ասում է բրիտանական միացյալ ուժերի հրամանատարության պաշտոնաթող ղեկավարը։
Եթե Եվրոպան և Ամերիկան չկարողանան Կիևին տրամադրել իրեն անհրաժեշտ զենքն ու գումարը, ապա դա կլինի «բացարձակ քաղաքական ձախողում», երբ Ռուսաստանը դռան շեմին հայտնվի շատ ավելի հզոր բանակով, քան պատերազմի մեկնարկից առաջ։
«Սա այն միջավայրը չէ, որը մենք ակնկալում էինք 2023 թվականի սկզբին, բայց դա ազնիվ գնահատական է այն ամենի, ինչ տեղի է ունենում հիմա»,- ամփոփեց գեներալ Բարոնսը:
