Իրանը շատ մոտ է միջուկային ռումբի ստեղծման համար պահանջվող մակարդակին. ՄԱԳԱՏԷ

ՄԱԳԱՏԷ-ն. Իրանը եռապատկել է հարստացված ուրանի արտադրությունը

Իրանը եռապատկել է հարստացված ուրանի արտադրությունը՝ հասցնելով 60%-ի։ Եթե ​​2023 թվականի սեպտեմբերին Իսլամական Հանրապետությունը արտադրում էր ամսական 3 կգ միջուկային նյութ, ապա ներկայումս այն կազմում է 9 կգ: Նման լուր հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ): Նշվում է, որ հարստացման 60 տոկոս մակարդակը մոտ է միջուկային ռումբի ստեղծման համար պահանջվող մակարդակին։

Միջուկային զենք արտադրելու համար ուրանը պետք է հարստացվի մինչև 90%: Սակայն միջուկային գիտնականները բացատրում են, որ, հասնելով 20 տոկոս հարստացման նշագծին, երկիրը կիսով չափ հասել է 90 տոկոս մակարդակի։ Իսկ 60%-ից 90%-ի հասնել հնարավոր է շատ արագ։

Իսրայելում անհանգստացած են այս լուրից։

Share This