Սա շատ լավ ցուցանիշ է․ Պուտինը՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին
ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է դինամիկ և հաջող զարգանալ ինտեգրացիոն շինարարության բոլոր առանցքային ոլորտներում՝ չնայած միջազգային բարդ իրավիճակի հետ կապված հայտնի դժվարություններին։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ այս տարի ասոցիացիայի բոլոր երկրներն արձանագրել են կայուն տնտեսական աճ։
