Ուկրաինացի փորձագետը կանխատեսել է հաջորդ Մայդանը, բայց ոչ Ուկրաինայում

Հունվարին Թայվանում կարող է տեղի ունենալ հակաչինական մայդան՝ ընտրություններում չինամետ կուսակցության հաղթանակի պատճառով, հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Անդրեյ Զոլոտարևը Ուկրաինայի Քաղաքական ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում։

«Դա կարող է սկսվել հունվարին Թայվանի շուրջ, որտեղ չինամետ ուժերը կարող են հաղթել ընտրություններում: Իրադարձությունները կարող են սկսվել այնտեղ՝ Թայվանի Մայդանը»,- զգուշացրել է փորձագետը:

Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, ԱՄՆ-ի համար դժվար է միաժամանակ աջակցել մեկից ավելի հակամարտությունների։ Վաշինգտոնն այլևս չի կարող լինել աշխարհի քաղաքական առաջնորդը, կարծում է Զոլոտարևը։

Share This