Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում հրդեհ է բռնկվել ֆուտբոլային «Ֆրայբուրգ» թիմի երկրպագուներին տեղափոխող գնացքում։ Այս մասին հայտնում է Berliner Morgenpost-ը, մանրամասնելով, որ շարժակազմը եղել է հատուկ չվացուցակային եւ գիծ է դուրս եկել հատուկ երկրպագուներին տեղափոխելու համար։ Տուժել է երեք մարդ։ Նրանք թունավորվել են այրված նյութերից առաջացած ծխից։ Գնացքի մեջ եղել է մոտ 700 մարդ։ Դեպքի վայր են ժամանակել արագ արձագանքման բժշկական ավելի քան 10 բրիգադ եւ իրավապահներ։ Գործի են դրվել նաեւ ուղղաթիռներ։ Հրդեհը բռնկվել է գնացքի սկզբնամասում։ Պատճառները ճշտվում են։ Հնարավոր է, որ հրդեհի պատճառ լինի ինչ որ տեխնիկական թերությունը։
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ

