ՉԼ․ Խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցներից այս մրցաշրջանի խմբային փուլում ամենաշատ գումարը վաստակել է Մադրիդի «Ռեալը»։

Ինչպես հաղորդում է As-ը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում մադրիդյան ակումբի եկամուտը կազմել է 80 մլն եվրո, որից 15,6 մլն-ը նախատեսված է միայն խմբային փուլին մասնակցելու համար։

«Ռեալը» հաղթել է խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներում. յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբը ստանում է 2,8 միլիոն եվրո մրցանակային գումար (ընդհանուր 16,8 միլիոն): Փլեյ-օֆֆ դուրս գալու համար «Ռեալը» վաստակել է ևս 9,8 միլիոն եվրո։ Ակումբը կստանա ևս 36,4 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով, որոնք հիմնված են Չեմպիոնների լիգայում ակումբի վերջին 10 տարվա արդյունքների վրա։

Եկամուտով երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է (76,6 մլն եվրո), երրորդը՝ «Մանչեսթեր Սիթին» (76,5 մլն եվրո):

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 10 լավագույն ակումբներն ըստ եկամուտների.

1. Ռեալ Մադրիդ – 80 միլիոն եվրո

2. Բավարիա – 76,64 մլն

3. Մանչեսթեր Սիթի – 76,48 մլն

4. Բարսելոնա – 71,53 մլն

5. Ատլետիկո Մադրիդ – 71,11 մլն

6. ՊՍԺ – 63,89 մլն

7. Պորտու – 63,57 մլն

8. Դորտմունդի Բորուսիա – 63,52 մլն

9. Արսենալ – 63,36 մլն

10. Նապոլի – 58,04 մլն

Share This