Գյումրի համայնքի վարչական տարածքում շարունակվում է թափառող շների ստերջացման ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում է.
Կենդանիների մոտ մակաբույծների առկայության դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացում համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ։
Կլինիկայում, անասնաբույժի եզրակացությունից հետո, բուժման ոչ ենթակա, մարդու և կենդանիների համար վտանգավոր հիվանդություններով հիվանդ և անկառավարելի ագրեսիա ցուցաբերող կենդանիների էֆթանազիա՝ միջազգային նորմերին համաձայն:
Կլինիկապես առողջ կենդանիների ստերջացում/ամլացում, հետվիրահատական 1-2օրյա բուժում:
Պատվաստում կատաղության հիվանդության դեմ:
Գործընթացի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Կումնի» ՍՊԸ-ն: