<<Ռեալ>>-ն առաջին պարտությունն է կրել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում
11:53, 20 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը պարտություն կրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «արքայական ակումբ»-ը արտագնա խաղում մրցեց «Մալյորկա»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով: Այս պարտությունից հետո «Ռեալ»-ը զիջեց առաջատարի դիրքերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 19 միավորով «Բարսելոնա»-ն է:
