Արամ Հակոբյանը շախմատի երիտասարդների ԱԱ-ի առաջատարներից է
11:55, 20 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանից Արամ Հակոբյանն առաջատարներից շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 6-րդ տուրում Հակոբյանը առավելության հասաց հնդիկ մրցակցի նկատմամբ: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Արթուր Դավթյանը պարտություն կրեց:
6 տուրերից հետո Հակոբյանը և Ուկրաինայի ներկայացուցիչը 5-ական միավորով առաջատարներն են:
