Ախուրյանի օրինակով ՔՊ-ն Գյումրիում էլ կյուրացնի իշխանությունը

Իշխող ՔՊ խմբակցությունը ամբողջ Հանրապետությունով մեկ անցել է միանձնյա կառավարման։Նախ ընտրություններից առաջ ձևացնում են, թե իբր ամեն ինչ ժողովրդավարության տրամաբանության մեջ է, բայց իսկական կինոն սկսվում է ընտրություններից հետո, երբ ճնշումների ներքո ՔՊ-ն հաղթած ուժերից խլում է իշխանությունը։ Սկզբում դա փաթեթավորում են հուշագրի տեսքով, իսկ հետո փոխվում են խաղի կանոնները։Այսինքն`դե յուրե կառավարման լծակները չգիտես ինչու հայտնվում են Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ձեռքում։Ամենաթարմ օրինակը`Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում էր, հետո Մարալիկում։ ՔՊ-ն ամեն մարզում, քաղաքում իր ընտրյալ թեկնածուն ունի,որին առաջ խցկելու համար մի թեթև առիթ է պետք։Երբ 2021թվականի Գյումրիի ՏԻՄ ընտրություններից օրեր անց ՔՊ-ն ու հաղթանակած Բալասանյան դաշինքը հուշագիր ստորագրեցին, այդ օրվանից Գյումրիի քաղաքապետին շատ քիչ ժամանակ մնաց տուն գնալու։ Ամիսներ առաջ Ambion-News.am-ը գրեց Գյումրիի քաղաքապետարանում տիրող անհաշտ կրքերի մասին, որն առաջանում է հատկապես, երբ պիտի կարևոր որոշումներ կայացվեն։ Անդրադարձել էինք նաև, որ ամեն գնով Նիկոլ Փաշինյանը իր կնոջ ազգականին կարգելու է Գյումրիի քաղաքապետ։Մեր տեղեկություններից շատ չանցած բարձր մակարդակով`Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցվել է հրահանգ, որ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ավագանու անդամները վայր դնեն մանդատները, բայց ինչպես շատ հարցերում այնպես էլ այս հարցում թիմի ներսում անհաշտ են։Մի մասը կատարել է վարչապետի հրահանգը, մյուսները դեռ տատանվում են։Թամաշաների սիրահար Նիկոլ Փաշինյանը հոգեզավակներին հրահանգել է, որ կառավարման ճգնաժամ ստեղծեն, ամեն ինչ անեն, որ ՏԻՄ արտահերթ ընտրություններ լինեն։Ի դեպ խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Փաշինյանը բարեկամին`Վահագն Մկրտչյանին տեսնում է նաև Շիրակի մարզպետի պաշտոնում։ Պատահական չէ, որ դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական այցով Գյումրիում է լինելու, մասնակցելու ՔՊ վարչության մարզային նիստին։

Share This