Պետք է պատրաստվել երկար պատերազմի․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ F-16-ների մատակարարումն Ուկրաինային հնարավորություն կտա ամրապնդել հակաօդային պաշտպանությունը, սակայն դա պատերազմի ավարտի ունիվերսալ միջոց չէ։ Դա պահանջում է բազմաթիվ որոշումներ, մարտը դժվար է լինելու։Ստոլտենբերգը վստահ է, որ F-16 կործանիչները կփոխեն իրավիճակը դեպի լավը։ Դրանք ունակ են ուժեղացնել ուկրաինական հնարավորությունները, ինչն իր հերթին կավելացնի ռուսական կորուստները։ Նաև, արևմտյան ինքնաթիռները կլինեն հակաօդային պաշտպանության հիանալի ամրապնդում։ Սակայն չկա մի բան, որն արմատապես կփոխի իրավիճակը ռազմաճակատում։
