Շվարցենեգերն ու Հեմլիթոնը համբուրվել են

Լոնդոնում «Տերմինատոր․ Մութ ճակատագրեր» ֆիլմի ֆոտոկոլի ժամանակ, Առնոլդ Շվարցենեգերն ու Լինդա Հեմիլթոնը համբուրվել են հենց կարմիր գորգին։ Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցել են գրեթե բոլոր դերասանները, ովքեր խաղացել են ֆիլմում, ներառյալ Շվարցենեգերը, Հեմիլթոնը, Մաքենզի Դեւիսը, Գեվրիել Լունան եւ ռեժիսոր Թիմ Միլերը։ Նշենք, որ Շվարցենեգերն ու Հեմիլթոնը սկսել են միասին նկարահանվել դեռ առաջին «Տերմինատորի» ժամանակ՝ 1984 թվականին։ Նշենք, որ ներկայիս ժապավենը շարքում վեցերորդն է։
