Տարզանի դերասանի որդին սպանել է մորը, նրան էլ սպանել է դեպքի վայր ժամանած ոստիկանը

Հայտնի Հոլիվուդյան դերասան Ռոն Իլայի որդին սպանվել է Կալիֆորնիայում՝ ոստիկանական գործողության արդյունքում։ Հիշեցնենք, որ Ռոն Իլայը հայտնի է որպես Տարզանի մասին պատմող ֆիլմերի գլխավոր դերակատար եւ մեծ փառքի է հասել 1960-ական թթ։ Այս մասին հայտնում է ВВС-ն, մանրամասնելով, որ դերասանի որդին իր հերթին սպանել է մորը՝ դերասանի կնոջը։ Ըստ հրապարակման, Վալերի Լունդին-Իլայի դիակը հայտնաբերվել է Սանտա Բարբարա քաղաքում, բազմաթիվ վնասվածքներով։ Պարզվել է, որ նրան սպանել է որդին՝ Կամերոն Իլայը, ում էլ ոստիկանությունը վնասազերծելիս է գնդակահարել։ Ռոն Իլայը չի տուժել եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ դիակները ճանաչելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )